Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մտադիր է 2012-ին կայանալիք նախագահական ընտրություններին դնել իր թեկնածությունը՝ եւս վեց տարի պաշտոնավարելու նպատակով։
Նախագահն, ով վերջերս քաղցկեղածին երկու ուռուցքի հեռացման վիրահատություն էր տարել, վենեսուելական մամուլին տված հարցազրույցում նշել է, որ «ոչ մի վայրկյան չի մտածել» հանգստի գնալու մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։




























