«Ասպարեզ» թերթը տեղեկացնում է, որ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Կաթողիկոս Արամ Առաջինը վերջերս ելույթ է ունեցել Մեծ ութնյակի Հռոմում տեղի ունեցած գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ։

Որպես Մերձավոր Արեւելքից միակ հոգեւոր առաջնորդ, Արամ Առաջինը ներկաների դատին է ներկայացրել իր մտորումները ընթացիկ տնտեսական ճգնաժամի վերաբերյալ։ Արամ Առաջինը խոսել է կրոնի դերի մասին՝ կապված ներկայիս տնտեսական ծանր իրավիճակի հետ։

Համաշխարհային տնտեսական վիճակին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով այս տարվա գագաթնաժողովը միավորել էր Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ ներկայացուցիչներին։ Իտալիայի կառավարությունը Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ միասին գագաթնաժողովում ելույթ ունենալու համար հրավիրել էր մի քանի հոգեւոր առաջնորդների, որոնք ներկայացնում էին համաշխարհային խոշորագույն կրոնները։