Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտնել է, որ Ադրբեջանի հետ գազ գնելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ «Ազեր Թաջ» գործակալության հաղորդմամբ, Սիրիան տարեկան 1մլրդ խորանարդ գազ է գնելու Ադրբեջանից։
«Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ գազի խողովակաշարային կապ կա։ Երկու տարի առաջ մենք սկսեցինք բանակցություններ վարել Թուրքիայի հետ՝ Թուրքիայից Սիրիա գազախողովակ անցկացնելու համար։ Հենց այդ խողովակով էլ ադրբեջանական գազը կարող է հասնել Սիրիա, այդտեղից էլ դեպի հարավ՝ Հորդանան եւ Եգիպտոս։ Մեզ համար մեծ նշանակություն ունի բնական գազի գնումը, քանի որ մեր պաշարները քիչ են։ Անշուշտ այդ խողովակով տեղափոխվող գազի մեծամասնությունը ադրբեջանական գազն է կազմելու»,-ասել է Ասադը:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ արդեն ավելի քան 18 պայմանագիր է ստորագրվել։



























