Մալայզիան ապրիլի 1-ից նորից կբացի իր սահմանները եւ կչեղարկի կորոնավիրուսային մնացյալ սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յաակոբը, տեղեկացրել է Reuters-ը։
Նրա խոսքով՝ այս որոշումը երկրում պատվաստման բարձր մակարդակի, COVID-19-ով պացիենտների համար հիվանդանոցային մահճակալների օգտագործման անհրաժեշտության նվազման եւ լուրջ դեպքերի ոչ մեծ տոկոսի արդյունքն է դարձել։ Այդ քայլը «թույլ է տալիս մեզ բոլորիս վերադառնալ գրեթե նորմալ կյանքի COVID-19-ի դեմ մոտ երկու տարվա պատերազմից հետո»,- ասել է նա։ «Ամենագլխավորն այն է, որ Մալայզիան այժմ բաց ուղղություն է համարվում»։
Մալայզիան սահմանները փակել էր 2020թ. մարտին։ Այդ ժամանակվանից մեծահասակ մալայզիացիների 99 տոկոսը ստացել է պատվաստման երկու դեղաչափ, իսկ 64 տոկոսը՝ նաեւ կրկնակի պատվաստում։ Դեռահասների պատվաստումը նույնպես հասել է բարձր մակարդակի, եւ վերջերս կառավարությունը որոշել է սկսել 5-11 տարեկան երեխաների պատվաստումը։





























