Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հերքել է Ուկրաինայի վրա սահմանափակ ոչ թռիչքային գոտի սահմանելու գաղափարը։

Նրա խոսքով՝ սահմանափակ ոչ թռիչքային գոտին՝ մարդասիրական միջանցքների վրա, որոնք թույլ են տալիս անվտանգ հեռանալ ուկրաինական քաղաքներից, նույնպես կարող է սրել հակամարտությունը, ինչը ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ պատերազմի կտանի:

Նա նշել է, որ նման քայլը ամեն դեպքում կպահանջի խոցել ռուսական ինքնաթիռները, եթե դրանք մտնեն այդ գոտի, նույնիսկ եթե այն ավելի փոքր տարածք ընդգրկի։ «Մենք էլի մտավախություններ կունենանք, որ սա էսկալացիա է, որը կարող է մեզ պատերազմի տանել Ռուսաստանի դեմ, ինչը նախագահը չի պատրաստվում անել»,- ասել է նա։