Փոխվարչապետ Հաբարձում Մաթևոսյանը ստացել է COVID-19-ի դեմ երրորդ դեղաչափը։

Նա Facebook-ի իրէջում գրել է. «Այսօր պատվաստվեցի՝ ստանալով COVID-19-ի դեմ երրորդ դեղաչափը։

Ինչո՞ւ երրորդը․

Գիտակցում եմ, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք հանրային առողջության համար,

Ամենակարևորը՝ վստահում եմ առողջապահական ոլորտի մասնագետների ցուցումներին։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Իհարկե, ի ուրախություն բոլորիս, ներկայում համաճարակային առումով լարված վիճակ չունենք, բայց չպետք է կորցնենք մեր զգոնությունը։

Եվս մեկ անգամ մեր ազգաբնակչությանը տեղեկացնում եմ, որ այն քաղաքացիները, որոնք հիվանդացել են, առողջանալուց 14 օր անց կարող են գնալ և պատվաստվել, ստանալ առաջին կամ երկրորդ դեղաչափը։

Առողջ եղեք»: