Թուրքիայում Մարմարի ծովում հուլիսի 25-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Ստորերկրյա ցնցումները զգացվել են Ստամբուլում եւ Թեքիրդաղի շրջանում: Սեյսմոլոգիական ծառայությունների տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8,4 կմ խրության տակ: Առաջին ցնցումից 20 րոպե անց գրանցվել է երկրորդ ցնցումը` 2,7 մագնիտուդ ուժգնությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով երկրաշարժեր ուսումնասիրող ազգային կենտրոնի ղեկավար Դողան Քալաֆաթին:

Նրա խոսքով, քանի որ էպիկենտրոնը գտնվել է ծովում, երկրաշարժն ավերածությունների ու զոհերի չի հանգեցրել: