Սեւանա լճի «Ծովինար» լողափում (Սեւանի թերակղզու հարակից հատված) հուլիսի 25-ին ջրափրկարարները փրկել են խեղդվող մի տղամարդու:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչ 52-ամյա Սուրեն Սարգսյանն է, ում ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Տուժածը հոսպիտալացվել է Սեւան քաղաքի հիվանդանոց: Բժիշկների կողմից նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























