Հայտնի դերասան Միխայիլ Բոյարսկիի Սանկտ-Պետերբուրգում գտնվող տան անդորրը խաթարել է ռումբի մասին տեղեկատվությունը:

Հուլիսի 25-ին, 01 հեռախոսահամարով հերթապահ մաս է զանգահարել մի անհայտ կին եւ տեղեկացրել, որ Բոյարսկիի բնակարանում պայթյուն է լինելու:

Դերասանի բնակարան սակրավորներ են ժամանել: Շենքի բնակիչները տարհանվել են, սակայն որեւէ պայթյունավտանգ առարկա չի հայտնաբերվել:

Իրավապահներին հաջողվել է ճշտել հեռախոսահամարն ու հասցեն, որտեղից կատարվել է զանգը: Պարզվել է, որ «ռումբ տեղադրած» կինը բնակվում է Կոսմոնավտների պողոտայում: Հենց այդ հասեցում էլ կալանավորվել է Սանկտ-Պետերբուրգի 54-ամյա գործազուկ բնակչուհին: Փաստի առիթով կատարվում է ստուգում, քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը, հաղորդում է «Ֆոնտանկա. ru»-ն: