ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ծայրահեղ վատ վիճակում է։ Բժիշկները նրա մոտ սեպտիկ շոկ են ախտորոշել։ Այս մասին տեղեկացրել է Telegram-ալիք 112-ը։
«Վերջին մեկ օրում քաղաքական գործչի առողջական վիճակում նկատվել է խիստ արտահայտված բացասական դինամիկա։ Թոքերը լիովին այտուցված են։ Բժիշկները պայքարում են ՌԼԴԿ-ի առաջնորդի կյանքի համար»,- նշվել է հաղորդագրությունում։





























