Ռուսական էներգիայի հումքը փոխարինելու խոշոր տնտեսությունների ռազմավարությունը կարող է երկարաժամկետ կախվածություն ստեղծել հանածո վառելիքից: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Քանի որ խոշոր տնտեսություններն իրականացնում են ռուսական հանածո վառելիքը փոխարինելու ռազմավարություն, կարճաժամկետ միջոցառումները կարող են երկարաժամկետ կախվածություն ստեղծել հանածո վառելիքից եւ փակել [գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը] 1,5 աստիճանի սահմաններում պահպանելու հնարավորությունը»,- ասել է գլխավոր քարտուղարը կայուն զարգացմանը նվիրված համաժողովի շրջանակներում, որն անցկացրել է բրիտանական The Economist ամսագիրը։
«Երկրները կարող են այնքան զբաղված լինել հանածո վառելիքի մատակարարման դեֆիցիտով, որ անտեսեն նման վառելիքի օգտագործումը նվազեցնելու քաղաքականությունը: Սա խենթություն է»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այդ աղբյուրներից կախվածությունը «փոխադարձ երաշխավորված ոչնչացում է»։ Գուտերեշը կարծում է, որ դա համաշխարհային տնտեսությունը եւ էներգետիկ անվտանգությունը կախվածության մեջ է դնում է աշխարհաքաղաքական ցնցումներից եւ ճգնաժամերից։





























