Մարտի 22-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է բուք, ճանապարհներին  ցածր տեսանելիություն է։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 3-7 մ/վ: Օդի ջերմաստիճանը, ըստ օդերեւութաբանների նախնական կանխատեսումների, մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը տեղ-տեղ սպասվում է թույլ ձյուն, իսկ ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +4+6:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2 + 3,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -9-11, ցերեկը՝ -2 + 1,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +2+5,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0-3,

Լոռիում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -1 + 2,

Տավուշում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0 + 3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0-3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +1 + 5,

Արարատում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +5 + 9,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5 + 9,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -3-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+8,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ + 2 + 5,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -2-4,

Արցախում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ + 3 + 6։