Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հուլիսի 27-ին պետք է հայտարարի Ռազմավարական նախաձեռնությունների ինստիտուտի նոր գլխավոր տնօրենի անունը:  «Վեդոմոստի» թերթի տեղեկություններով, հնարավոր է, որ   լինի «ՆԵՈ կենտրոն» ընկերության նախագահ Արտյոմ Ավետիսյանը:  Ռազմավարական նախաձեռնությունների ինստիտուտի դիտորդական խորհուրդը Պուտինն ինքն է  որոշել գլխավորել: Փորձագետները կարծում են, որ ՌՆԻ-ն նախագահի ապագա թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական պրոյեկտն է:   

Ավետիսյանը 35 տարեկան է, ծանոթները նրան բնորոշում են որպես շատ նախաձեռնող երիտասարդ: Ընկերությունն ունի 400 աշխատակից, ունի վեց ներկայացուցչություն խոշոր քաղաքներում, այդ թվում Ուկրաինայում, հայտնում է NEWSru.com:

2007 թվականին ընկերությունը դարձավ Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի գործընկերն ու հովանավորը: «ՆԵՕ կենտրոնի» նախագահի պաշտոնում 2009 թվականից աշխատում է «Սբերբանկի» նախագահ Գերման Գրեֆի որդին՝ Օլեգը: