Օսլոյի կենտրոնական կայարանում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել, սակայն այն որոշ ժամանակով փակ կլինի։

Նշենք, որ Օսլոյի կենտրոնական երկաթուղային կայարանում հուլիսի 27-ին հայտնաբերված կասկածելի ճամպրուկի պատճառով երթեւեկությունը դադարեցվել էր, մարդկանց այդ տարածքից շտապ տարհանել էին։

Reuters-ի տեղեկացմամբ, ոստիկանության ներկայացուցիչներն ուսումնասիրել են կասկածելի պայուսակը, սակայն վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել։

Ոստիկանները, բժիշկներն ու հրշեջները շարունակում են հերթապահել կայարանամերձ տարածքում։ Օրինապահ մարմինները կայարանային միջադեպի եւ Անդերս Բրեյվիկի ահաբեկչության միջեւ ոչ մի կապ չեն տեսնում։