Պայթյունի հետեւանքով վնասված 17 հարկանի շենքը, որտեղ տեղակայված էր Նորվեգիայի կառավարության ղեկավարի վարչակազմը, առայժմ պիտանի չէ աշխատանքային պրոցեսի առումով: Հայտնի չէ, այն կվերականգնվի՞, թե` ոչ: Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվի»-ն, ուրբաթօրյա պայթյունից հետո իր աշխատանքային գրասենյակ է վերադարձել վարչակազմի եւ եկեղեցու հարցերով նախարար Ռիգմոր Աստրուդը:
Վարչապետ Յենս Ստոլտենբերգը իր աշխատասենյակի պատին առաջացած մեծ խոռոչի պատճառով ստիպված է աշխատել պաշտպանության նախարարության շենքում: Իսկ նորվեգիական կառավարության աշխատանքային առաջիկա նիստերը կանցկացվեն միջնադարյան ամրոցում, որտեղ ապահովված են համապատասխան աշխատանքային պայմաններ:




























