Երեւանի կենդանաբանական այգին «Արեւորդի» բնապահպանական միջազգային փառատոնի հետ համատեղ այսուհետ ամեն ուրբաթ` ժամը 21:30-ին, հրավիրում է բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրության:

Կենդանաբանական այգուց NEWS.am-ին հայտնում են, որ կինոդիտումները կանցկացվեն այգու` բացօթյա ցուցադրությունների համար նախատեսված նորաստեղծ տարածքում: Մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն դիտելու ֆիլմը, այլ նաեւ մասնակցելու ֆիլմին հաջորդող թեմատիկ քննարկումներին:

Ցանկացողները կարող են այգի գալ մետրոյի «Երիտասարդական» կանգառից` կինոդիտման մասնակիցների համար նախատեսված հատուկ ավտոբուսով: Ավտոբուսը կշարժվի ժամը 21:00-ին:

Առաջիկա ուրբաթ օրերին կցուցադրվեն հետեւյալ ֆիլմերը.

հուլիսի 29-«Գիշատիչների դրախտը»,
օգոստոսի 5-«Տիբեթյան հետք»,
oգոստոսի 12-«Ալպերի իշխանը»: