Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ով վերջերս քիմիոթերապիայի կուրս է անցել, շուտով ճաղատ կդառնա: Այդ մասին նա անձամբ է հայտարարել երկրի բնակչությանը Վենեսուելայի կառավարության հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Այս մասին հաղորդել է ABC6.com-ը:
«Որոշ ժամանակ անց դուք կտեսնեք ճաղատ Չավեսին: Հիշո՞ւմ եք Յուլիա Բրիններին: Ես շուտով կլինեմ Յուլիա Չավեսը: Մազաթափության գործընթացը կսկսվի մի քանի ամսից»,- խոստովանել է Վենեսուելայի նախագահը:
Նախագահն ասել է, որ Կուբայում բուժման ժամանակ նրան հաջողվել է «հաղթել քաղցկեղը», սակայն նա դեռ ստիպված կլինի առնվազն երկու քիմիոթերապիա անցնել:
Հիշեցնենք,որ հուլիսի 25-ին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ չնայած հիվանդությանը, 2012թ մտադիր է առաջադրվել եւս վեց տարի ժամկետով:
Նախագահը, ով վերջերս քաղցկեղածին ուռուցքի հեռացման երկու վիրահատություն է տարել, Վենեսուելայի լրատվամիջոցներին տված հարցազորւյցներում նշել է, որ մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից:




























