Մախաչկալայում հուլիսի 28-ին սպանվել են Դաղստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Գարուն Կուրբանովը եւ նրա վարորդը։

Ինչպես հայտնում է Интерфакс-ը, քրեական գործ է հարուցվել երկու՝ սպանության եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Նախնական տվյալներով, Գարուն Կուրբանովի սպանությունը կապված է նրա պրոֆեսիոնալ գործունեության հետ։