Իշխանությունների հետ երկխոսության միտքն այն է, որ նա համոզվի արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մեջ։ Հուլիսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար, ՀԱԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը, ով նաեւ իշխանություններ հետ երկխոսող պատվիրակության անդամ է։

Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե կա՞ն հիմքեր մտածելու, որ իշխանությունը կհամաձայնի արտահերթ նախագահական ընտրությունների մասին առաջ քաշված պայմանին, Խաչատրյանը հայտարարեց. «Նախադրյալները հետեւյալն են. եթե նրանք մեր կողմից առաջ քաշված հարցը ներառել են օրակարգ, ուրեմն նաեւ հասկանում են, որ արտահերթ ընտրությունների անցկացման կարիք կա։ Իշխանությունների հետ երկխոսության նպատակը նրանց համոզելն է արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մեջ»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ երկխոսության ընթացքում փոխհամաձայնություն ձեռք բերվի սկզբում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ հետո՝ արտահերթ նախագահական, Խաչատրյանը նշեց. «Եթե իշխանությունները կարողանան մեզ համոզել, ինչում ես կասկածում եմ, ապա հնարավոր է։ Մեզ շատ դժվար է համոզել, նրանք մեզ չեն կարող համոզել, եթե նույնիսկ փորձեն»,- ասաց Ֆելիքս Խաչատրյանը