Հայ-թուրքկան սահմանների բացումը ձեռնտու է ԱՄՆ-ին։ Հուլիսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։
Փորձագետի խոսքով, սահմանների բացումը կընդլայնի Հայաստանի շուկաները, ինչն իր հերթին կբերի Ռուսաստանի ազդեցության նվազմանը։ Նա նկատեց, որ այս հարցում որոշակի ակտիվացում հնարավոր է 2013 թվականից հետո։
Շաքարյանը նաեւ տեսակետ հայտնեց, որ Երեւանն ու Անկարան իրենք դեռեւս պատրաստ չեն հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով, ճնշումների ճանապարհով շատ բանի հնարավոր չէ հասնել, եւ հաջողությունը ժամանակավոր կլինի։ Թուրքիան մինչեւ 2015 թվականը հարաբերությունների կարգավորման հարցում կարող էգնալ ինչ-ինչ զիջումների, նույնիսկ բացի սահմանը, միայն թե խուսափի Հայոց ցեղասպանության ճանաչումից։




























