«Ավստրալիա» ֆիլմում նկարահանված ավստրալացի դերասան Դեյվիդ Նգումուջարին  Ֆրիմանտլ քաղաքի (Արեւմտյան Ավստրալիա նահանգ) այգիներից մեկում մահացած են գտել: 44-ամյա դերասանի մահվան պատճառներն  առայժմ չեն պարզվել, հաղորդում է Daily Mail-ը:

Նգումբուջարին հանդիստեսը հիշում է «Կոկորդիլոս Դենդին» ֆիլմից, որտեղ նա  խաղում էր հայտնի դերասան Պոլ Հոգանի հետ, ինչպես նաեւ «Ավստրալիա» ռազմական դրամայից, որտեղ նրա զուգընկերներն էին Նիքոլ Քիդմանն ու Հյու Ջեքմանը: Դա,  ի դեպ, Նգումբուջարի վերջին դերն էր: