Ճապոնիայի Օսակա քաղաքում հուլիսի 27-ին 80 տարեկան հասակում մահացել է Մինորու Կոմացուն, ով առավել հայտնի է որպես Սակյո Կոմացու։ Մահվան պատճառ է դարձել թոքաբորբը, տարեց հեղինակը մահացել է հոսպիտալում։

Ինչպես հայտնում է РБК-ն, Կոմացուն համարվում է ճապոնական ֆանտաստիկայի հայրը, նրա գրչին են պատկանում այնպիսի հայտնի գրքեր, ինչպիսիք են «Վիշապի մահը», «Վաղվա օրը գողացողները» եւ «Սեւ էմբլեման»։ Բացի այդ, գրողը նաեւ հայտնի է նրանով, որ գուշակել է ավերիչ երկրաշարժերի եւ ցունամիի պատճառով Ճապոնիայի վախճանը, գրում է NHK-ն։