Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի բժիշկները կարծում են, որ Էմի Ուայնթհաուսը կարող էր մահանալ սպիտակ տենդի նոպայից: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` երգչուհու բժիշկը նրան խորհուրդ էր տվել խմիչքից հրաժարվել ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար:

Բժիշկների կարծիքով` ալկոհոլի սովորական դարձած չափաքանակից կտրուկ հրաժարումը վտանգավոր հետեւանքներ կարող է ունենեալ:  «Եթե ալկոհոլի մեծ քանակի օգտագործումից հետո հանկարծ թողնեք խմելն ընդհանրապես` կարող է սպիտակ տենդի նոպա առաջանալ. մարմինը կջղաձգվի, կուշաթափվեք եւ արդյունքում կարող եք չշնչել, ինչը կհանգեցնի մահվան»,-պարզաբանել է բժիշկ Ջուլիան Սփինքսը: