Սլովակիան չի կարող հրաժարվել ռուսական գազից եւ, եթե ստիպված լինի վճարել ռուբլով, ապա կանի դա։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը, տեղեկացրել է Reuters-ը։
«Գազի հոսքը չպետք է դադարի»,- ասել է Սուլիկը։ «Եթե կա ռուբլով վճարելու պայման, ապա մենք կվճարենք ռուբլով»։ Սուլիկն ավելացրել է, որ Սլովակիան կշարունակի ԵՄ-ի հետ հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցման շուրջ տարվող աշխատանքը։
Սլովակիան հայտարարել է, որ այս շաբաթ SPP պետական գազային ընկերությունը մարտի հաշիվը գազի համար վճարել է եվրոյով, ինչպես նախատեսված էր պայմանագրով։
Սուլիկն ասել է, որ երկիրը դեռեւս վեց շաբաթ ունի՝ մինչեւ մայիսի 20-ի հաջորդ վճարումը, որոշում կայացնելու համար, բայց Սլովակիան չի կարող հրաժարվել գազի մատակարարումներից։





























