Լիբիայում սպանվել է  Անցումային ազգային խորհրդի ընդդիմադիր զինված ուժերի աշխատակազմի ղեկավար Աբդել Ֆաթահ Յունիսը: Ինչպես հաղորդել է Reuters-ը, նա սպանվել է հուլիսի 28-ին Բենղազի ժամանելուն պես:

«Ալ Ջազիրան» տեղեկացնում է, որ  Յունիսի հետ սպանվել են նաեւ նրա երկու օգնականները: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ Անցումային ազգային խորհրդի  ղեկավար Մուսթաֆա Աբդել Ջալիլն ասել է, որ Յունիսի վրա հարձակում կազմակերպած անձը ձերբակալվել է: