Մեծ Բրիտանիայում արգելել են Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ L`Oreal-ի գովազդը` Photoshop ծրագրի չափից դուրս օգտագործման պատճառով:

Նույն ճակատագրին է արժանացել նաեւ մդել Քրիսթի Թարլիգթոնը, ով նկարահանվել է L`Oreal-ի համար:

Ինչպես հաղորդում է Digital Trends-ը` վկայակոչելով Reuters-ին, գովազդի ոլորտում գործող ստանդարտների կազմակերպությունում (Advertising Standards Agency) եկել են այն եզրակացության, որ այդ գովազդը «թյուրիմացության մեջ է գցում գնորդին»:

L`Oreal-ի դեմ բողոքել է բրիտանացի պատգամավոր Ջո Սվինսոնը, ով վստահ է, որ Ռոբերթսի եւ Թարլինգթոնի մաշկը գովազդում անթերի է երեւում տեխնիկական միջոցների օգնությամբ:

L`Oreal-ում խոստովանել են, որ նրանց լուսանկարները ռետուշով շտկել են, սակայն նշել են, որ ընկերության արտադրանքը հանգեցնում է հենց այդպիսի արդյունքի:

«Այդ դեպքում, հարց է ծագում, թե «ինչու եք Photoshop կիրառել այդ լուսանկարների վրա»,- գրում է Digital Trends-ը: