Լիբիացի ապստամբների զորքերի հրամանատար, գեներալ- մայոր Աբդել Յունիսը սպանվել է նրա ետեւից ուղարկված զինվորների կողմից, որոնք պետք է նրան հարցաքննության տանեին Բենգազի: Ինչպես հաղորդում է ВВС-ին, այդ մասին հայտնել է Անցումային խորհրդի նախարար Ալի Թարհունին: Նրա խոսքով` սպստամբների այն հրամանատարը, ում հանձնարարվել է ճակատային գծում գտնել գեներալին, ներկայումս ձերբակալված է եւ ընդունել է, որ իր ենթականերն են սպանել գեներալին: Սպանությունն իրականացրածները մինչ այժմ գտնվում են ազատության մեջ:
Հիշեցնենք, որ Աբդել Յունիսը սպանվել էր հուլիսի 28-ին` իր երկու օգնականների հետ: Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը Յունիսի սպանության համար պատասխանատու է համարել Ալ Քաիդա ահաբեկչական ցանցին:




























