Մեքսիկայի իրավապահները ձերբակալել են «Հուարես» նարկոկարտելի պարագլուխներից Խոսե Անտոնիո Էրնանդեսին, ով հայտնի է «Էլ Դիեգո» մականունով: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, նա ձերբակալվել է Սյուդադ-Հուարես քաղաքում, սակայն մանրամասներ չեն հաղորդվում: Մեքսիկայի դատախազությունը միայն հաստատել է թմրանյութերի առքուվաճառքի հետ առնչություն ունեցող անձի ձերբակալության փաստը: Խոսե Էրնանդեսը կասկածվում է 2010թ. հուլիսին Սյուդադ-Հուարեսում ահաբեկչության մասնակցության մեջ, որի արդյունքում զոհվել էր չորս մարդ: Խոսե Էրնանդեսի մասին տեղեկատվության համար Մեքսիկայի իշխանությունները խոստացել էին 15 մլն պեսո (մոտ 1,25 մլն դոլար):