Եվրոպացի պաշտոնյաները պլաններ են մշակում ռուսական նավթամթերքի վրա էմբարգոյի սահմանման համար։
Ապրիլի սկզբին Եվրամիությունն առաջին անգամ արգելեց ռուսական ածխի ներկրումը, քառամսյա անցումային ժամանակաշրջանով՝ ընթացիկ պատվերները դադարեցնելու համար, այժմ ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կընդունի ռուսական նավթի ներկրման նմանատիպ փուլային արգելք, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին եւ դիվանագետներին:
Այս մոտեցումը նպատակ ունի Գերմանիային եւ մյուսներին ժամանակ տալ այլընտրանքային մատակարարներ փնտրելու համար:
Էմբարգոյի առաջարկը կդրվի բանակցությունների ապրիլի 24-ին Ֆրանսիայի ընտրությունների վերջնական փուլից հետո, որպեսզի երաշխավորվի, որ գների վրա ազդեցությունը չի վնասի երկրորդ փուլի ընտրություններում նախագահ Էմանուել Մակրոնի վերընտրվելու հնարավորություններին:




























