Սիրիայի կառավարական զորքերը Համա էին ուղեւորվել դեռ մի քանի շաբաթ առաջ, սակայն մինչ այժմ նրանք չէին գրոհել քաղաքի կենտրոնական մասը` սահմանափակվելով միայն ձերբակալություններով:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, տեղի բնակիչները հուլիսի 31-ի առավոտյան հայտնել են, որ կառավարական ուժերն սկսել են գրոհը` բոլոր չորս կողմերից քաղաք տանկեր մտցնելով: Համայի բնակիչների կողմից դեպի քաղաք տանող ճանապարհների արգելափակոցները չեն կարողացնել խոչընդոտել ռազմատեխնիկայի ընթացքը: Reuters-ը, վկայակոչելով բժիշկներից մեկին, հաղորդում է ավելի քան 20 զոհի մասին:
Համան բնակիչների թվաքանակով Սիրիայի չորրորդ քաղաքն է եւ հակակառավարական ելույթների կենտրոններից մեկը:




























