Ապրիլի 15-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվել է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների վիճակահանությունը։

NEWS.am-ին ՊՆ–ից տեղեկացնում են, որ վիճակահանության միջոցով որոշվել են այն զինծառայողները, որոնք հնարավորություն կունենան 2022 թվականի ընթացքում հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններով ձեռք բերել անշարժ գույք ՀՀ տարածքում։

Վիճակահանության ընթացքին հետևել և պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուներին շնորհավորել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։