Նորվեգիայում ահաբեկչությունների մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկը ռումբի եւ փամփուշտների պատրաստման բաղադրիչներ, ինչպես նաեւ պաշտպանական հատուկ հագուստ է գնել բրիտանացի առեւտրականներից, հաղորդել է The Sunday Telegraph-ը: Օսլոյի կենտրոնում պայթյունի եւ Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարի գնդակոծմանը նախապատրաստվելիս` Բրեյվիկն օգտվել է ամերկյան «eBay» ինտերնետ-աճուրդից:
Բացի այդ, ԱՄՆ-ում բնակվող մի բրիտանացի էլ ահաբեկչին HazMat պաշտպանական հագուստ է վաճառել:




























