Մեքսիկական «Հուրաես»  նարկոկարտելի պարագլուխներից մեկը` Խոսե Էրնանդեսը խոստովանել է իր մասնակցությունը 1500 սպանության մեջ` նարկոպատերազմի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, նա նաեւ ընդունել է, որ կազմակերպել է  2010թ. Սյուդադ Հուարես քաղաքի երկու զանգվածային սպանությունները:

Բացի այդ, իրավապահները ենթադրում են, որ Էրնանդեսն անմիջական կապ ունի ԱՄՆ հյուպատոսության աշխատակցուհու եւ նրա ամուսնու մահվան հետ: Ոստիկանները ենթադրում են, որ սպանության յուրաքանչյուր հրաման Էրնանդեսն  անձամբ է  տվել:

Մեքսիկական ոստիկանությունն առաջիկայում ԱՄՆ իշխանություններից էքստրադիացիայի դիմում է ակնկալում:

Էրնանդեսը ձերբակալվել էր հուլիսի 29-ին: