34-ամյա Նաոմի Ջեյկոբսը «կորցրել» է իր կյանքից 20 տարի. առավոտյան արթնանալով, նա վստահ է եղել, որ ինքը 15 տարեկան է, հաղորդում է «Ռոսբալտը»: Սակայն նա ցնցվել է, երբ հայելու մեջ տեսել է ոչ թե դեռահասի, այլ հասուն կնոջ: Ջեյկոբսի համար նաեւ իսկական շոկ է եղել, երբ 11-ամյա տղան նրան մայրիկ է անվանել...

Նաոմի Ջեյկոբսի հիշողությունը վերականգնվել է միայն 8 շաբաթ անց:  Բժիշկները համոզված են, որ Ջեյկոբսի մոտ գրանցվել է ամնեզիայի բացառիկ տեսակ, ինչն ուժեղ սթրեսի արդյունք է: