Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել` Սիրիայի կառավարության նկատմամբ կոշտ դիրքորոշում մշակելու համար: Նշված պահանջը պայմանավորված է հուլիսի 31-ին Համա քաղաքի իրադարձություններով: «Այնտեղ ահավոր ճնշումներ են գործադրվել ցուցարարների նկատմամբ: Զոհվել է ավելի քան 100 մարդ», - «Tg2» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարարը: Նրա խոսքով` պաշտոնական Հռոմը պահանջում է անհապաղ դադարեցնել բռնությունները Սիրիայում, եւ Դամասկոսում ԵՄ երկրների դեսպանների խորհրդակցություն հրավիրել:
Հիշեցնենք, որ հուլիսի 31 -ի առավոտյան Սիրիայի կառավարական ուժերն սկսել էին Համայի վրա գրոհը: Տարբեր տվյալներով` զոհերի թիվը հասնում է 80-100 մարդու:




























