«Գազպրոմբանկ»-ի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաեւը բնակարանում սպանել է իր կնոջն ու երեխային։ Պատճառը, հնարավոր է, կենցաղային կոնֆլիկտն է եղել։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Քննչական կոմիտեի Մոսկվայի ստորաբաժանման ներկայացուցիչ Յուլյա Իվանովան, դիերը հայտնաբերել է հարազատներից մեկը՝ ընտանիքի վարորդից եւ դայակից իմանալով, որ նրանք չեն կարողանում հեռախոսով կապ հաստատել եւ մտնել բնակարան, քանի որ դուռը ներսից փակ է։ Իվանովայի խոսքով՝ նախնական վարկածով տղամարդը սպանել է կնոջն ու անչափահաս դստերը, ապա ինքնասպանություն գործել։

«Մոսկովյան շրջանի «Ռոսգվարդիա»-ի գլխավոր վարչության լիցենզավորման եւ թույլտվության կենտրոնի տվյալներով՝ տղամարդը 13 միավոր քաղաքացիական զենք է ունեցել, այդ թվում՝ կտրող, հարթափող, եւ սահմանափակ խոցման զենքեր»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։