Վայքի Սոցիալական կրթական կենտրոնում տեղակայված աշխատանքային ակումբում այսօր` օգոստոսի 1-ին տեղի է ունեցել լուսանկարների ցուցահանդես:

7 երիտասարդ անդամներից կազմված խումբը 6 ամիսների ընթացքում ձեռք էր բերել պրոֆեսիոնալ լուսանկարչության մասին թե տեսական, եւ թե գործնական գիտելիքներ եւ հմտություններ, ինչպես նաեւ ծանոթացել էր ֆոտոխցիկների տեխնիկական գաղտնիքներին:

Լուսանկարչական խմբակը վարել էր EED գերմանական կազմակերպության կամավոր Սեբաստիան Մյուլները:

Ցուցահանդեսի ժամանակ ներկայկացվեցին խմբի անդամների լավագույն նկարները: Ցուցադրված նկարներից ակնհայտ էր, որ խմբի անդամները տիրապետում են տեսախցիկի օգտագործման եւ պրոֆեսիոնալ լուսանկարչության հմտություններին: