Ապրիլի 21-ին՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ծննդյան 96-րդ տարեդարձին, սոցցանցերում հայտնվել է միապետի հազվագյուտ արխիվային լուսանկարը։ Նկարը հրապարակվել է թագավորական ընտանիքի պաշտոնական կայքում։

Լուսանկարն արվել է, երբ Եղիսաբեթ II-ը 2 տարեկան էր։ Նկարն ուղեկցվել է Նորին Մեծությանն ուղղված շնորհավորանքներով։

«Ոչ ոք չէր սպասում, որ արքայադուստր Եղիսաբեթը՝ Յորքի դուքսի եւ դքսուհու ավագ դուստրը, կդառնա թագուհի։ Նրա կյանքը փոխվեց 1936թ․, երբ նրա հորեղբայրը՝ թագավոր Էդվարդ VIII-ը, հրաժարվեց գահից, նրա հայրը՝ Ջորջ VI-ը, դարձավ թագավոր, իսկ երիտասարդ արքայադուստրը դարձավ ենթադրյալ ժառանգորդ: 1952թ․ հոր մահից հետո արքայադուստր Եղիսաաբեթը 25 տարեկանում դարձավ թագուհի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Եղիսաբեթ II-ի ծննդյան նախօրեին հրապարակվել է նրա նկարն իր երկու պոնիների՝ Բայբեք Քեթիի եւ Բայբեք Նայթինհեյլի հետ։