Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ընդունելու խնդրանքին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հարցին՝ արդյո՞ք Կրեմլը համապատասխան նամակ է ստացել, նա պարզաբանել է, որ նման հաղորդումները ստացվում են ԱԳՆ-ի միջոցով։ «Առայժմ ոչ մի արձագանք չկա»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:





























