Մեծ Բրիտանիայում, նախորդ գիշերը Audi Q7 քրոսովերի տիրուհին ուշադրություն չի դարձրել ծառայության հաղորդագրությանը... Ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը քնել է իր գողացած մեքենայի ղեկին, գրում է Autoevolution.com-ը։
Նախորդ գիշեր Audi Q7 քրոսովերի տերը ուշադրություն չի դարձրել ծառայության հաղորդագրությանը, որտեղ ասվում էր, որ ինչ-որ մեկը փորձում է բացել տան մոտ կայանված մեքենան ու միացնել շարժիչը։
Առավոտյան քրոսովերի տերը տեսել է հաղորդագրությունը եւ անհանգստացած նայել պատուհանից, բայց մեքենան տեղում կանգնած է եղել։ Սակայն մի քանի րոպե անց դուռը թակել է մի երիտասարդ եւ հայտնել, որ Audi Q7-ի վարորդի նստարանին տղամարդ է քնած։
Կանչով եկած ոստիկանները արթնացրել են տղամարդուն ու տարել ոստիկանություն, որտեղ գրպանից հանել են քրոսովերի մեջ եղած իրերը, այդ թվում՝ ականջակալներ, փող եւ ձայնասկավառակներ։
Տղամարդու խոսքով՝ ինքը մեքենան չի գողացել, սակայն ոստիկանությունը նրան արդեն մեղադրել է մեքենան գողանալու փորձի մեջ։ Քնկոտ գողին ձերբակալել են։




























