Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն (ՂԱԱՊԿ) կոչ է արել երկրի բնակիչներին մայիսի 9-ին կայանալիք «Անմահ գունդ» երթի ժամանակ Z տառով զինվորական համազգեստ չկրել եւ նախազգուշացրել է «ազգամիջյան ատելություն հրահրելու» համար պատասխանատվության մասին։

«Ազգային անվտանգության մարմինները կոչ են անում կառնավալային զգեստների վարձակալության կազմակերպություններին զինվորական համազգեստներ եւ Z խորհրդանիշով հագուստներ չտրամադրել, որոնք նպաստում են ազգամիջյան ատելություն սերմանմանը, իսկ քաղաքացիներին՝ չկրել նշված համազգեստը մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված «Անմահ գունդ» երթին»,- ասվում է ՂԱԱՊԿ մամուլի կենտրոնի՝ հինգշաբթի տարածած հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ հանրապետության սոցցանցերում «զինվորական համազգեստների եւ Z տառով կոստյումների» վարձակալության մասին հայտարարություններ էին հայտնվել, ինչը «բուռն քննարկում» էր առաջացրել հասարակության շրջանում։

Ընդ որում, Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նախազգուշացրել է ազգամիջյան ատելություն սերմանելու համար պատասխանատվության մասին, թեեւ Z խորհրդանիշը հանրապետությունում պաշտոնապես արգելված չէ։