Սերբիան Ուկրաինայից, Շվեյցարիայից եւ այլ երկրներից տվյալներ է պահանջել սերբական ինքնաթիռների, օդանավակայանների եւ առևտրի կենտրոնների ռմբակոծման մասին կեղծ հաղորդումներ ուղարկողների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ներքին գործերի նախարարն ասել է, որ Սերբիան Շվեյցարիայից, Ուկրաինայից եւ այլ երկրներից տեղեկություն է պահանջել, որտեղից «ականապատման» մասին հաղորդումներ են ստացվել, թե ովքեր են դա անում իրենց սերվերներից, սակայն մինչ այժմ Սերբիան պատասխան չի ստացել»,- նախարարի խոսքերը մեջբերել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մեր ծառայություններն արդյունավետորեն որոշում են, թե որտեղից են գալիս այդ հաղորդումները, հիմնականում՝ մեկ եվրոպական երկրի մեկ կենտրոնից եւ Ուկրաինայի տարածքից: Առեւտրի կենտրոններում «ռումբերի» մասին վերջին հաղորդումը ստացվել է Շվեյցարիայում գտնվող սերվերից»,- ասել է Վուլինը։
Նախարարն ընդգծել է, որ այդ բոլոր հաղորդագրություններն Ուկրաինայի հակամարտության հետեւանքներն են եւ Սերբիայի վրա քաղաքական եւ տնտեսական հարձակում են ներկայացնում իրենցից։
Բելգրադի օդանավակայանն բազմիցս կեղծ տեղեկություններ է ստացել Բելգրադ-Մոսկվա եւ Բելգրադ-Սանկտ Պետերբուրգ ուղղություններով թռնող Air Serbia օդանավում տեղադրված ռումբերի մասին: Ինքնաթիռները ստուգման համար վերադարձել են մեկնման վայր։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ավելի վաղ հայտնել էր, որ հաղորդագրություններն ուղարկվել են Ուկրաինայի եւ Լեհաստանի տարածքից։





























