Ֆրանսիան 259 մլն դոլար է հատկացրել լիբիական ապստամբներին: Ինչպես հայտնում է «France-Presse», այդ միջոցները գտնվել են Քադաֆիի եւ նրա մերձավորների սառեցված հաշիվներում:
Ֆրանսիայի արտգործնախարարության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Լիբիայի ազգային խորհուրդն այդ միջոցները կարող է ծախսել հումանիտար կարիքների համար: Իր հերթին Փարիզում Լիբիայի նոր կառավարության դեսպան Մանսուր Սաիֆ ալ Նասրն ասել է, որ «Լիբիայի ժողովրդին պատկանող» այդ գումարները կօգտագործվեն պարենի եւ դեղորայքի գնման համար:



























