Եգիպտոսի դատարանը նախկին պատգամավորին 10 տարվա ազատազրկման է դատապարտել՝ անտիկավարիատի մաքսանենգության համար, հայտնում է AP-ն։

Եգիպտոսի պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ նախկին պատգամավոր Ալաա Հասանեյնը ու եւս չորս մարդ 10 տարվա ազատազրկման կդատապարտվեն: Հայտնի գործարար Հասան Ռաթեբին ու եւս 17 հոգու հինգ տարվա ազատազրկում է սպառնում։ Նրանք բոլորը տուգանվել են 1 մլն եգիպտական ֆունտով կամ մոտավորապես 54 000 դոլարով:

Վերջին տարիներին Եգիպտոսը կտրուկ ակտիվացնում էր իր հնությունների առեւտուրը դադարեցնելու ջանքերը, որը ծաղկում էր Հոսնի Մուբարաքին տապալած 2011-ի ապստամբությանը հաջորդած անկարգությունների ժամանակ: Հաճախ կասկածյալները բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել։ 2020թ․ ֆինանսների նախկին նախարար Ռաուֆ Բուտրոս-Ղալիի եղբայրը, որը դերասան էր, դատապարտվել էր 30 տարվա ազատազրկման՝ հնաոճ իրերի մաքսանենգության համար։

Պետական նորություններում չի նշվում, թե ինչ հնություններ են մաքսանենգ ճանապարհով դուրս բերվում, սակայն հաղորդվում է, որ որոշ դեպքերում ամբաստանյալները գաղտնի պեղումներ են կազմակերպել եւ ֆինանսավորել։ Եգիպտոսը դեռեւս հարուստ է չբացահայտված հնագույն հուշարձաններով, որոնք վերագրվում են փարավոնների ժամանակներին, հունական եւ հռոմեական դարաշրջաններին: