Բրեյվիկի իրագործած կրկնակի ահաբեկչության հետաքննությամբ կզբաղվի Ներվեգիայի ոստիկանության առանձին ստորաբաժանումը: Ինչպես հաղորդում է  «France-Presse»-ը, մեկնաբանելով այդ որոշումը, դատախազ Պաալ Ֆրեդրիկ Կրաբին  նշել է, որ ահաբեկչության հետաքննությունը ծավալուն է եւ զգալի ռեսուրսներ է պահանջում:

Հիշեցնենք, որ հուլիսի 22 –ին երկու ահաբեկչությունների արդյունքում զոհվել էր 76 մարդ: Բրեյվիկի հոգեկան վիճակի մասին պաշտոնական տվյալներ դեռ չեն ստացվել: Հոգեբուժական փորձաքննությունը կսկսվի օգոստոսի առաջին-երկրորդ շաբաթներին, իսկ արդյունքները հայտնի կդառնան մինչեւ նոյեմբերի 1 –ը: