Չինաստանի ժողովրդական բանկը (կենտրոնական բանկը) դոլարի նկատմամբ ժենմինբիի (չինական արժույթի պաշտոնական անվանումը) փոխարժեքն իջեցրել է 498 կետով՝ մեկ միավորի դիմաց մինչեւ 6.4596 յուան, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ սա փոխարժեքի նվազագույն մակարդակն է 2021-ի հոկտեմբերի 13-ից հետո։ Մեկօրյա տոկոսադրույքի ճշգրտման ամպլիտուդն ամենաբարձրն էր այս տարվա մարտի 9-ից ի վեր:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի զեկույցի համաձայն, որը հրապարակվել էր մարտի 5-ին Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (բարձրագույն օրենսդիր մարմնի) տարեկան նստաշրջանի բացմանը, Չինաստանն այս տարի ազգային արժույթը կպահպանի «ռացիոնալ եւ հավասարակշռված մակարդակում»։

2020-ին համավարակի ֆոնին յուանի փոխարժեքը դոլարի նկատմամբ մի քանի ամիս շարունակ նվազում էր։ 2020 թվականի մայիսի 29-ին կարգավորիչն ազգային արժույթի փոխարժեքն իջեցրել էր մինչեւ 2008 թվականի փետրվարից ի վեր ամենացածր մակարդակ՝ 7.1316 յուան ​ դոլարի դիմաց։ Սակայն դրանից հետո յուանը սկսել էր աստիճանաբար ամրապնդվել դոլարի նկատմամբ եւ 2021 թվականի ընթացքում գտնվում էր դոլարի դիմաց 6.35-ից 6.57 յուանի մակարդակում։