Հրշեջները մարել են Տվերի օդատիեզերական պաշտպանության ուժերի կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտում բռնկված հրդեհը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։

«Ժամը 07:33-ին հրդեհի ամբողջական մարում է հայտարարվել»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է, որ այժմ իրականացվում են այրված կառույցների ապամոնտաժման աշխատանքները։ Միաժամանակ պարզվում են հրդեհի առաջացման ստույգ պատճառները։

Վերջին տվյալներով՝ հրդեհի հետեւանքով զոհվել է վեց, վիրավորվել՝ 24 մարդ, որոնցից 13-ը գտնվում են հիվանդանոցներում, 11 մարդ բուժում է ստանում ամբուլատոր հիմունքներով։

ԶԼՄ-ները նշում են, որ հետազոտական ​​ինստիտուտը մասնակցել է «Իսկանդեր» հրթիռային համակարգի մշակմանը։