Հնդկական մասնավոր ընկերությանը պատկանող ավտոբուսը, որում եղել է 60 ուղեւոր, բաժանվել է երկու մասի եւ ընկել գետը: Հաղորդվում է, որ անվադողի վնասման արդյունքում վարորդը կորցրել է կառավարումը: Վիրավորվել է ավելի քան 20 մարդ, որից 6 -ը` ծանր:
Հնդկական բանակի ջրասուզակները շարունակում են որոնել անհետ կորածներին, սակայն կարծում են, որ նրանց փրկելու հավանականությունը մեծ չէ: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ` ավտոբուսի սեփականատերը թաքնվել է:




























