Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է 1967 թ. սահմանների վերադարձի վերաբերյալ Պաղեստինի հետ բանակցություններին: Ինչպես հաղորդում է  «Associated Press»-ը, ավելի վաղ Իսրայելը կատեգորիկ կերպով մերժում էր  փոխզիջման որեւէ հնարավորություն:

Չի հաստատվում սակայն, որ Նեթանյահուն պատրաստ է 1967 թ. սահմանների վերադարձի հարցը բանակցություններում ելակետ համարել:  Ավելի շուտ Իսրայելը ցանկանում է տարածաշրջանում խաղաղության հասնել այն առաջարկության հիման վրա, որը մայիսին արվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:

The Daily Telegraph-ի հաղորդմամբ,  բանակցությունները կանցկացվեն այն պայմանով, որ Պաղեստինը կճանաչի Իսրայելի անկախությունը եւ կհրաժարվի ՄԱԿ-ում իր պետականության համար անկախություն  ստանալու ծրագրերից: