Ներկայացնում ենք հատված թերթի «Տարբեր ջրբաժաններ» խմբագրականից.

Կան մարդիկ, որոնք որոշակի հիասթափություն ապրեցին ՀԱԿ-ից` ոչ բավարար ռադիկալիզմի պատճառով: Բայց ես գիտեմ քաղաքացիների, որոնք 2008 թվականին ձայն են տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց տեսնելով որոշ ՀԱԿ-ականների խուլիգանական դրսեւորումները` դա այլեւս չեն անի: Պարզ է, որ ինքը` առաջին նախագահը, պետք է որոշի, թե ովքեր են նրա համար ավելի թանկ, կամ ովքեր են ավելի ստվար զանգված կազմում: Զուտ աչքաչափով` ռադիկլաներն ավելի շատ են:

Իշխանություններն էլ այս առումով կողմնորոշվելու խնդիր ունեն: Եթե նրանք չդրսեւորեն բավարար ճկունություն, արմատականների խաղաքարտերը կլինեն շատ ուժեղ,եւ փողոցային պայքարի կողմնակիցներն իրենց կզգան` ինչպես ձուկը ջրում: Եթե որոշակի համաձայնություն, այնուամենայնիվ, ձեռք բերվի, ուրեմն աշնանային ջրբաժանը տեղի կունենա հենց ՀԱԿ-ում` մի մասը կպառկի ասֆալտին, մյուսը` կգնա ընտրությունների: Դա էլ շատ բնական կլինի` քաղաքացիների տարբեր խմբեր ունեն իրենց հետաքրքրությունները: Կարեւորը նրանց ազատ ընտրության հնարավորություն տալն է: